Բացառված չէ Հայաստանում աղանդների առաջնորդների կողմից ակուստիկ զենքի կիրառումը

PanARMENIAN.Net - «Ես չեմ բացառում այն հնարավորությունը, որ աղանդների առաջնորդները կարող են ակուստիկ զենք կիրառել իրենց կազմակերպության անդամների նկատմամբ»,- նոյեմբերի 11-ին «Աղանդները որպես սպանությունների և ինքնասպանությունների պատճառ» թեմայով մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է «Քայքայիչ աղանդներից տուժածների օգնության կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը:

Նրա խոսքերով, ի տարբերություն հիպնոզի և հոգեբանական մեթոդների, ակուստիկ զենքն առանց բացառության ազդում է բոլորի վրա:

Ակուստիկ զենքն ուղեղի վրա ազդում է գերձայնային ալիքների միջոցով, որոնք մադու ականջն ընդունակ չէ ընկալել, բայց ուղեղի վրա այդ ձայներն ուժեղ ազդեցություն են ունենում:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---