Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում բացվեց Վազգեն Ա-ի արձանը![]() PanARMENIAN.Net - Նոյեմբերի 11-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ տեղի ունեցավ Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի արձանի բացման արարողությունը: Արձանը կանգնեցվել է միջխորհրդարանական համագործակցության հայ-ռուսական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովի նախաձեռնությամբ: Քանդակագործն է ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ Ֆրիդրիխ Սողոյանը: Հանդիսությանը ներկա էին Մայր Աթոռի միաբանները, հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի անդամները, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, պետական այրեր, մշակույթի գործիչներ, Էջմիածնի բազում բնակիչներ: «Խոնարհում բերելով Վազգեն Ա երանաշնորհ Հայրապետի հիշատակի առջև` մեր գնահատանքն ենք բերում մեր ժողովրդի մեծ բարեկամ Նիկոլայ Ռիժկովին ու քանդակագործ Ֆրիդրիխ Սողոյանին», - արարողության ժամանակ նշեց Նորին Սրբությունը, հաղորդում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամլո դիվանը: 130-րդ Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա-ն գլխավորել է Հայ առաքելական եկեղեցին 1955-1994 թվականներին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |