Երկու շաբաթից կմեկնարկի 12-ժամյա միջազգային հեռուստամարաթոնը

Երկու շաբաթից կմեկնարկի 12-ժամյա միջազգային հեռուստամարաթոնը

PanARMENIAN.Net - Մոտավորապես երկու շաբաթից, Գովաբանության օրը մեկնարկում է 12-ժամյա միջազգային հեռուստամարաթոնը, որի կազմակերպիչն է «Հայաստան» համահայկական հիմնադրամը: «Յուրաքանչյուր հեռուստամարաթոն տոն է հայ ժողովրդի համար, քանի որ մենք հանդես ենք գալիս միասնական ճակատով, դրական փոփոխությունների հասնելու համար մեր հայ եղբայրների ու քույրերի կյանքում»,-ասել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ արևմտյան ափի տեղական մարմնի նախագահ Արա Աղիշյանը:

Այս տարի հիմնադրամը պարզեցրել է դրամահավաքի գործընթացը: «Ամեն տարի մենք ձգտում ենք նոր միջոցներ կիրառել: Այս տարի մարդիկ կկարողանան իրենց միջոցները նվիրաբերել տեքստային հաղորդագրությունների միջոցով ԱՄՆ ողջ տարածքում»,-հայտարարել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ արևմտյան ափի տեղական մարմնի գործադիր տնօրեն Սարգիս Քոթանջյանը՝ հավելելով, որ նոյեմբերի 21-ին Փասադենայի Civic Auditorium-ում տեղի կունենա հեռուստամարաթոնին նվիրված «Ջուրը կյանք է» խորագրով համերգը: Հեռուստամարաթոնի արդյունքում ստացված բոլոր միջոցները կուղղվեն խմելու և ոռոգման ջրի հասանելիության ապահովմանը Արցախում:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---