ՀՀԿ. Ղարաբաղի վերաբերյալ ոչ մի ճանապարհային քարտեղ գոյություն չունի![]() 12 նոյեմբերի 2010 - 12:28 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղի վերաբերյալ ոչ մի ճանապարհային քարտեզ գոյություն չունի: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահի տեղակալ Ռազմիկ Զոհրաբյանը: Ըստ նրա, Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովի շրջանակներում հայկական ու ադրբեջանական կողմերը կփորձեն կրկին կենտրոնանալ հակամարտության կարգավորման երեք հիմնական սկզբունքների վրա՝ ինքնորոշման իրավունքի, տարածքային ամբողջականության և ուժի ու ուժի սպառնալիքի չկիրառման վրա: «Աստանայում ամեն ինչ զրոյից կսկսվի: Հայկական կողմի համար կարևոր հարց է Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը և, անշուշտ, ուժի չկիրառման սկզբունքը: Հետևաբար, մենք ամեն կերպ առաջ կտանենք մեր պահանջները»,-ասել է Ռազմիկ Զոհրաբյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |