Հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի նիստը տեղի կունենա նոյեմբերի 15-ին Երևանում

Հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի նիստը տեղի կունենա նոյեմբերի 15-ին Երևանում

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 15-ին Երևանում տեղի կունենա Հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի նիստ: Հանձնաժողովի համանախագահներ են հայկական կողմից` ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, իսկ ԱՄՆ կողմից` ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպական և Եվրասիական երկրներին ամերիկյան օժանդակության համակարգող Դենիել Ռոզենբլյումը:

Ինչպես նշվում է Հայաստանի էկոնոմիկայի նախարարության մամլո ծառայության հաղորդագրության մեջ, հանձնաժողովի կազմում են Հայաստանի և Միացյալ Նահանգների պետական գերատեսչությունների ղեկավարներ, պաշտոնատար այլ անձինք: Նիստին հրավիրված են ՀՀ պետական մարմինների, Հայաստանում ԱՄՆ դեսպանության, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ և գործարարներ:

Նիստի ընթացքում քննարկվելու են գործարարության համար նպաստավոր միջավայրի ձևավորման, մակրոտնտեսական իրավիճակի գնահատման, հարկային և մաքսային քաղաքականության և վարչարարության, որակի միջազգային ստանդարտների ներդրման, արդար և հավասար մրցակցությանն առնչվող հարցեր:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---