Երևանում Եվրամիության մասին երկու գրքերի շնորհանդես կկայանա![]() ![]() PanARMENIAN.Net - Նոյեմբերի 15-ին Երևանում կներկայացվեն «Բարև, Եվրոպա» ու «Եվրոպական միություն և Հայաստան» գրքերը: Այս երկուգրքերի հիմնական նպատակնէ հայընթերցողին տրամադրելԵվրամիության, ինչպես նաև Եվրամիություն – Հայաստան հարաբերությունների վերաբերյալ ուշագրավ և օգտակար տեղեկատվություն: «Եվրոպական միություն և Հայաստան» գիրքը նախատեսված է հանրության լայն շրջանակների համար: Այն անդրադառնում է ԵՄ պատմությանը, պարզաբանում կառուցվածքը և նկարագրում ԵՄ-Հայաստան հարաբերությունների պատմությունը, ներկա վիճակը և զարգացման հեռանկարները: «Բարև Եվրոպա» գիրքն ուղղված է երիտասարդությանը, մասնավորապես` ավագ դպրոցի աշակերտներին: Վերջինս, գրված է էլ ավելի ինտերակտիվ և ընկերական ոճով, քան առաջինը: Երկուսն էլ հարուստ են տեղեկատվության ընկալումը հեշտացնող պատկերներով: Գրքերը ապահովում են հետաքրքիր ընթերցում` տեղեկատվության աղբյուր լինելով մեկտեղ: Ձեռնարկները լայնորեն տարածվելու են Երևանում և Հայաստանի այլ մարզերում, դրանց շուրջ կազմակերպվելու են սեմինարներ և քննարկումներ: Գրքերը հրապարակվելեն Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) «Եվրոպա» ծրագրի շրջանակներում` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և Եվրոպական միության աջակցությամբ: «Եվրոպա» ծրագիրը նպատակ ունի նպաստել ԵՄ «Արևելյան գործընկերություն» ծրագրի արդյունավետ իրագործմանը Հայաստանում: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |