Արա Պետրոսյան. Զբոսաշրջությունը Հայաստանում շարունակում է զարգանալ

PanARMENIAN.Net - Առաջին կիսամյակում ներգնա զբոսաշրջությունը Հայաստանում 15,1 տոկոս աճ է գրանցել 2009թ. նույն ժամանակահատվածի համեմատ, ինչը բավական լուրջ առաջընթաց է այն առումով, որ ճգնաժամը շատ ուժեղ հարվածեց համաշխարհային տնտեսության զբոսաշրջության հատվածին: Այդ մասին լրագրողներին է ասել ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը:

Նա նշել է, որ 2010թ. 9 ամիսների ընթացքում զբոսաշրջային այցելությունների քանակը Հայաստանում գերազանցեց 487 հազարը՝ 2009թ. նույն ժամանակաշրջանի 422 հազարի դիմաց: «15-տոկոսանոց աճը զբոսաշրջության ոլորտում պահպանվում է»,-հավելել է փոխնախարարը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---