Հայաստանում բավականաչափ խաղողի այգիներ չկան գինեգործությունը զարգացնելու համար![]() 12 նոյեմբերի 2010 - 19:29 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում մոտ 2000 հա ընտիր կարմիր խաղողի և նույնքան էլ սպիտակ խաղողի այգիներ կան, իսկ եթե տարեկան բնակչության մեկ շունչը 10 լիտր գինի սպառի, ինչը շատ իրական է, մեր խաղողի այգիները չեն բավականացնի, գտնում է Հայաստանի Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը: Ընդ որում, նա նշեց, որ եթե Սփյուռքում մեկ միլիոն ընտանիք որոշի տարեկան մեկ շիշ հայկական գինի գնել, ապա ռեսուրսները չեն բավականացնի պահանջարկը բավարարելու համար: Հարությունյանն ավելացրեց, որ դեպի ԱՄՆ ու Եվրոպա հայկական գինիների ողջ արտահանման 95%-ը սպառում են Սփյուռքի ներկայացուցիչները: «Սփյուռքի դերը դրական է այն տեսակետից, որ նրանք գնում են գինին, սակայն բացասական է այն գործոնը, որ այն գնում են ոչ թե որակի, այլ նոստալգիայի զգացողության պատճառով: Դա հայկական արտադրողներին չի ստիպում բարձրացնել որակը»,- ասաց նա: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |