Երևանում «Աշխատանքի տոնավաճառի» ընթացքում «ԱրմենՏել» ընկերությունն ավելի քան 70 ռեզյումե ստացավ![]() 14 նոյեմբերի 2010 - 17:12 AMT PanARMENIAN.Net - Երևանում «Աշխատանքի տոնավաճառի ընթացքում» «ԱրմենՏել» ընկերությունն ավելի քան 70 ռեզյումե ստացավ: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց «ԱրմենՏելի» կադրերի բաժնի պետ Աստղիկ Հովհաննիսյանը, ներկա պահին աշխատակիցներ են փնտրվում վաճառքի բաժնի համար: Նրա խոսքով, ընկերությունն օրական մոտ 25-30 ռեզյումե է ստանում: Հավակնորդների մեծամասնությունը տեխնիկական սպասարկման ոլորտի մասնագետներ են, ինչպես նաև տնտեսական կրթությամբ անձինք: Այս տարի ընկերությունը մասնակցեց աշխատանքի տոնավաճառներին Արտաշատ և Աբովյան քաղաքներում, ինչպես նաև Ֆրանսիական համալսարանի կողմից կազմակերպված ֆորումին, որի ընթացքում պոտենցիալ գործատուներին ներկայացվեցին համալսարանի մագիստրատուրայի ուսանողները: «Ուսանողներից մեկը վեցամսյա պրակտիկա կանցնի վաճառքի բաժնում` սկսած վաղվանից»,- նշեց Աստղիկ Հովհաննիսյանը: «Աշխատանքի տոնավաճառը» ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայության» Գործակալության նախաձեռնությամբ կայացավ նոյեմբերի 13-ին Երևանում: Տոնավաճառին մասնակցեցին մոտ 80 գործատուներ: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |