ԱՄՆ-ն պատրաստ է մասնակցել Հայաստանում նոր ատոմային էներգաբլոկի շինարարությանը15 նոյեմբերի 2010 - 17:30 AMT PanARMENIAN.Net - «Մենք երկար տարիներ Հայաստանի կառավարության հետ համագործակցել ենք ԱԷԿ շահագործման, միջուկային անվտանգության հարցերում և պատրաստ ենք շարունակել այդ աշխատանքները հետագայում: Եթե հնարավորություն լինի ԱՄՆ մասնավոր ընկերություններին ներգրավել Հայաստանում նոր ատոմային էներգաբլոկի շինարարության մեջ, ապա մենք միայն ուրախ կլինենք»,- Երևանում կայացած մամլո ասուլիսում ասաց Եվրոպայի ու Եվրասիայի երկրներին ԱՄՆ օգնության ծրագրերի համակարգող Դենիել Ռոզենբլյումը: Նա հաղորդեց, որ այդ հարցը քննարկվել է նոյեմբերի 15-ին հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի նիստում: Հայաստանը ծրագրում է ԱԷԿ-ի` մոտ 1000 ՄՎտ հզորությամբ նոր բլոկ կառուցել: Մասնագետների տվյալներով, նախագիծը կարող է մոտ $5 մլրդ ծախս պահանջել: Շինարարական աշխատանքները ծրագրված են 2011 թվականի սկզբին: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |