Երիտասարդ քաղաքական գործիչները սերնդափոխության կոչ են անում քաղաքական դաշտում16 նոյեմբերի 2010 - 15:10 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի քաղաքական դաշտը սերնդափոխության կարիք ունի: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի երիտասարդ քաղաքական գործիչների միության անդամ Վահան Դիլանյանը: «Հարկավոր է նոր աձանց ինտեգրել քաղաքականության մեջ, որոնք թարմ և նոր գաղափարներ կբերեն իրենց հետ»,-ասել է Դիլանյանը: Ըստ նրա, Հայաստանի քաղաքական դաշտի հիմնական խնդիրը պրոֆեսիոնալիզմի բացակայությունն է: Ինչպես նշել է Դիլանյանը, այսօր արդեն միջոցներ է պետք ձեռնարկել, որպեսզի 2012թ. գումարման խորհրդարանում պրոֆեսիոնալ քաղաքական գործիչներ ընտրվեն: «Ես նման ներուժ տեսնում եմ մեր երիտասարդության շարքերում, որի ակտիվ մասնակցությունը խորհրդարանում էապես կազդի մեր քաղաքական դաշտի փոխակերպման վրա»,-ասել է Դիլանյանը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |