«Գեորպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ն շարունակում է ապացուցել Հայաստանի Վերահսկիչ պալատի անիրավասությունը16 նոյեմբերի 2010 - 16:16 AMT PanARMENIAN.Net - 2002 թվականին ընդունված «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքով սահմանվել է պարտականություն այն մասին, որ բոլոր ընդերքօգտագործողները պետք է վերագրանցեն իրենց լիցենզիաները և պայմանագրերը մինչև 01.07.2004թ.-ն: «Գեորպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ն (նախկին անվանումը`«Արարատ ոսկու արդյունահանման ձեռնակություն» ՍՊԸ) օրենքով սահմանված կարգով և սահմանված ժամկետում իրականացրել իր 1998թ.-ի Լիցենզիայի և 1999թ.-ի Հանքահանման պայմանագրի վերագրանցումը: Ինչպես ասվում է ընկերության մամլո հաղորդագրության մեջ, այդ մասին են վկայում 07.06.2004թ.-ի վերագրանցված լիցենզիաները` Սոթքի և Մեղրաձորի հանքավայրերի շահագործման համար և ՀՀ Առևտրի և Տնտեսական Զարգացման նախարարի թիվ 01-16/6-232 գրությունն այն մասին, որ 1999թ.-ի Հանքահանման պայմանագրերը սահմանված կարգով վերագրանցված են և ունեն իրավական ուժ: Այդ փաստաթղթեը ներկայացվել են ստուգում կատարող պաշտոնատար անձանց, սակայն ՎՊ-ն պատշաճ ուշադրություն չի դարձրել դրանց և հարցին տվել է ոչ ճիշտ իրավաբանական գնահատական: 2008թ.-ին ընկերությունը նախարարության հետ կնքել է նոր լիցենզային պայմանագիր, որով 1999թ.-ի պայմանագրի գործողությունը դադարեցվել է: ՎՊ-ն նոր պայմանագրի կնքումը շփոթել է վերագրանցման հետ և կատարել ոչ ճիշտ իրավաբանական հետևություն, այն մասին, որ վերագրանցումը կատարվել է ժամկետի խախտմամբ, ինչը ոչ մի կերպ չի հիմավորվում, քանի որ դա եղել է բոլորովին նոր պայմանգրի կնքում այլ ոչ թե`վերագրանցում, իսկ նախկին պայմանագիրը ժամանակին արդեն վերագրանցված է եղել և շարունակել է իր գործողությունը` մինչև 2008թ.-ին նոր պայմանագրի կնքումը: Այսպիսով ՎՊ-ի պնդումն այն մասին որ «Գեորպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ն 2004թ.-ից մինչև 2008թ.-ն աշխատել է առանց պայմանագրի և, հետևաբար` առանց ուժի մեջ մտած լիցենզիայի, չի համապատասխանում իրականությանը և զուրկ է որևէ իրավաբանական հիմավորումից: Հատկանշական է այն փաստը, որ ՎՊ-ն մի կողմից 29.02.2008թ.-ի պայմանագրերը համարում է անվավեր գործարքներ (չնայած նրան, որ գործարքը կարող է անվավեր ճանաչել միայն դատարանը, այլ ոչ թե Վերահսկիչ պալատը), իսկ հաշվետվության հետագա տեքստում վերլուծություններ և դատողություններ է անում այդ պայմանագրերով նախատեսված պարտականությունների մասին: Հարց է ծագում, թե ինչպես կարող էր խախտվել անվավեր գործարքը, որը իրավական ուժ չունի և որից ընդհանրապես չեն կարող բխել իրավական հետևանքներ: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |