Կառավարությունում քննարկել են Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ծրագրի իրականացման ընթացիկ փուլը16 նոյեմբերի 2010 - 18:52 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 16-ին կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Կառավարման խորհրդի հերթական նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։ Ինչպես հայտնում է կառավարության մամլո ծառայությունը, նիստում հաստատվել են Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի մաս կազմող Երևան-Աշտարակ 11,71 կմ երկարությամբ գոյություն ունեցող ճանապարհային հատվածի վերակառուցման աշխատանքների ձեռքբերման մրցույթի արդյունքները։ Խորհուրդը քննարկել է Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Բազմափուլ ֆինանսավորման գործիքի վերաբերյալ Ասիական զարգացման բանկի 2010թ. հոկտեմբերի 25-ից նոյեմբերի 4-ը կայացած այցելության հուշագիրը և հավանության է արժանացրել այն` խորհրդի անդամների ներկայացրած առաջարկություններով ու դիտողություններով հանդերձ։ Ի թիվս օրակարգային հարցերի, ներկայացվել է Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Երկրորդ տրանշի` Աշտարակ-Թալին հատվածի ծրագիծը։ Ընդհանուր առմամբ հավանություն տալով կատարված աշխատանքներին` վարչապետը հանձնարարել է «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպությունե ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Ֆելիքս Փիրումյանին ներկայացնել տեղեկատվություն աշխատանքների իրականացման տարբերակների հստակ գնահատականների վերաբերյալ։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |