Բակո Սահակյանն ու Սերժ Սարգսյանը Մոսկվայում հանդիպել են Ռուսաստանի հայ գործարարների և բարերարների հետ

PanARMENIAN.Net - «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնի շրջանակներում Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը և Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 16-ին ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում հանդիպում են ունեցել Ռուսաստանի հայ գործարարների և բարերարների հետ:

Բակո Սահակյանը կարևորել է Ռուսաստանի մեր հայրենակիցների դերակատարությունը Ղարաբաղի զարգացման գործում` ընդգծելով, որ այս անգամ ևս ակնկալում է նրանց ակտիվ մասնակցությունը Արցախի առջև ծառացած կարևորագույն խնդիրներից մեկի` խմելու ջրի հարցի լուծմանը: Արցախի Հանրապետության նախագահի խոսքով, այդ հարցն ունի քաղաքական, տնտեսական ու սոցիալական նշանակություն, և նրա լուծումը մեծապես կնպաստի Արցախի Հանրապետության զորացմանն ու զարգացմանը:

Միջոցառմանը ներկա էին Ռուսաստանի Դաշնության պետական, հասարակական-քաղաքական գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, հայկական երկու պետությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---