«Առէկսիմբանկ-Գազպրոմի խումբ» ՓԲԸ-ն ավարտել է միանվագ կրթաթոշակների հատկացման հայտերի ընդունումը![]() 17 նոյեմբերի 2010 - 13:30 AMT PanARMENIAN.Net - «Առէկսիմբանկ-Գազպրոմի խումբ» ՓԲԸ-ն հայտարարել է «Երկրի մասշտաբով, յուրաքանչյուր ուսանողի շահից ելնելով» կարգախոսով ուսանողական ակցիան, որի գլխավոր նպատակն է աջակցությունը երիտասարդ մասնագետների կայացմանը, որոնք բարձր ցուցանիշներ ունեն ուսման մեջ, ինչպես նաև դրսևորել են իրենց հասարակական ու գիտական կյանքում: Ինչպես ասվում է ընկերության մամլո ծառայության հաղորդագրության մեջ, հայտերն ընդունվել են հոկտեմբերի 19-ից նոյեմբերի 15-ը: Առաջին փուլն ավարտված է: «Ակցիայի շրջանակներում մենք շուրջ 500 էլեկտրոնային հայտ ենք ստացել բակալավրերից, մագիստրոսներից, ասպիրանտներից ու ամբիոնների հայցորդներից երկրի տարբեր բուհերից, ինչպես պետական, այնպես էլ մասնավոր: Այժմ հատուկ հանձնաժողովը բանկի աշխատակիցներից կընտրի 20 հոգու»,-ասել է «Առէկսիմբանկ-Գազպրոմի խումբ» ՓԲԸ-ի հաճախորդների բազայի զարգացման ու մարքեթինգի ծառայության գլխավոր մասնագետ Ալեքսանդր Հակոբյանը: Ընտրված թեկնածուների ցուցակը կհրապարակվի մինչև դեկտեմբերի 15-ը բանկի պաշտոնական ինտերնետ-կայքում, որից հետո կրթաթոշակառուները կհրավիրվեն կրթաթոշակների հանձնման պաշտոնական արարողությանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |