Արա Աբրահամյանը հավաստիացրել է, որ 2011թ. Ռուսաստանի հայերի միությունը նոր ուղղություն կվերցնի ու կընդլայնի գործունեության դաշտը

Արա Աբրահամյանը հավաստիացրել է, որ 2011թ. Ռուսաստանի հայերի միությունը նոր ուղղություն կվերցնի ու կընդլայնի գործունեության դաշտը

PanARMENIAN.Net - 2011թ. Ռուսաստանի հայերի միությունը (ՌՀՄ) նոր ուղղություն կվերցնի ու կընդլայնի գործունեության դաշտը: Այդ մասին ՌՀՄ հիմնադրման 10-ամյակին նվիրված կազմակերպության 4-րդ համագումարում հայտարարել է ՌՀՄ նախագահ ու Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը:

Նա նշել է, որ Միությունը շատ նոր ծրագրեր, գործարար պլաններ ունի 2011թ. համար: «Այդ նախագծերը պետք է արդիականացվեն և ուղղվեն ՌԴ ու ՀՀ միջև սերտ բարեկամական հարաբերությունների զարգացմանը»,-ասել է նա:

Ըստ Աբրահամյանի, գերակա ուղղությունը կազմակերպության համար կշարունակի մնալ ակտիվ աշխատանքն երիտասարդության հետ, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---