ՀՀ վարչապետը մասնակցել է ուսանողների միջազգային օրվան նվիրված միջոցառումներին

ՀՀ վարչապետը մասնակցել է ուսանողների միջազգային օրվան նվիրված միջոցառումներին

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ այսօր այցելել է Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան, և Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան։ Վարչապետի առաջին կանգառը ԵՊՃՇՀ էր, որտեղ մասնակցել է նորակառույց «Արվեստանոց» մասնաշենքի բացման արարողությանը։ Մասնաշենքը կառուցվել է Շինարարների, Ճարտարապետների միության անդամների ու բուհի համատեղ միջոցներով։ Շենքի կառուցման համար ծախսվել է 180 մլն դրամ:

Հայաստանի պետական Ճարտարագիտական համալսարանի էներգետիկայի ֆակուլտետում կառավարության ղեկավարն այցելել է միջուկային անվտանգության տարածաշրջանային կենտրոն, որը գործում է 2004 թվականից և ներկա գտնվել ընթացող դասախոսությանը։ Կենտրոնը գործում է մոտ 6 տարի և անընդհատ թարմացվում է համակարգչային նոր ծրագրերով։ Կազմակերպվում են դասախոսություններ ու վերապատրաստման կուրսեր։ Այս կուրսերը պլանավորվում են հայ և արտասահմանցի մասնագետների կողմից համատեղ և ներկայացվում ուսանողությանը։ Կենտրոնում կատարվող աշխատանքների վրա կողմերը արդեն ծախսել են ավելի քան 60 հազար դոլար։

ՀՊՃՀ-ում վարչապետը մասնակցել է Ատոմային էներգետիկայի մասնագիտական համակարգչային լսարանի բացմանը, որտեղ գործում է «ՀայԱտոմ»-ի կողմից ստեղծված ծրագիրը։ Այն նախատեսված է տեսական և գործնական պարապունքների համար։ Այս կենտրոնի ստեղծման համար ծախսվել է շուրջ 28 հազար դոլար։ Լսարանը ստեղծվել է Ատոմային էներգետետիկայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) և USAID-ի միջոցներով։

Բուհում շրջայցի ընթացքում Տիգրան Սարգսյանը եղել է նաև էլեկտրոնային ընթերցասրահում, որը ստեղծվել է 2007թ. և նախատեսված է բուհի ուսանողների համար։ Այստեղ ուսանողները հնարավորություն ունեն օգտվել թե տեղական, թե միջազգային գրադարանային ռեսուրսներից։

Այնուհետև, ՀՊՃՀ Անդրանիկ Մարգարյանի անվան դահլիճում տեղի է ունեցել վարչապետ Տիգրան Սարգսյանի հանդիպումը Երևանի մի շարք բուհերի ուսանողների հետ, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---