Դմիտրի Մեդվեդևն Իլհամ Ալիևի հետ կքննարկի ղարաբաղյան հակամարտությունը17 նոյեմբերի 2010 - 18:44 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը նոյեմբերի 18-ին Բաքու կատարած այցի շրջանակներում իր ադրբեջանցի պաշտոնակից Իլհամ Ալիևի հետ կքննարկի ղարաբաղյան հակամարտությունն ու Կասպիայի հանքավայրերից էներգակիրների փոխադրման ճանապարհների տարբերակները: Այդ մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով աղբյուրին ռուսական պատվիրակությունից: «Ես ենթադրում եմ, որ Ալիևի հետ հանդիպման առանցքային թեման, իհարկե, ղարաբաղյան հակամարտության կարգավորումն է լինելու: Հաշվի առնելով ժամանակի այն կապիտալը, որը մենք արդեն ներդրել ենք, նոյեմբերի 17-ին Մոսկվայում կայացավ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպում, որը ժամանել է Ռուսաստանի Հայերի միության ձևավորման 10-ամյակի հետ կապված միջոցառումներին մասնակցելու նպատակով»,- ասել է աղբյուրը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |