Հայաստանում Ինտերնետն այն ոլորտն է, որտեղ ընթանում են քաղաքացիական հասարակության ձևավորման գործընթացներ![]() 17 նոյեմբերի 2010 - 19:41 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում Ինտերնետն այն ոլորտն է, որտեղ ընթանում են քաղաքացիական հասարակության ձևավորման գործընթացներ: Այդ մասին PanARAMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է տեղեկատվական անվտանգության ոլորտի փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: Նա նշել է կրթության և պաշտպանության նախարարությունների անհապաղ արձագանքները YouTube-ի օգտագործողների ազդանշաններին, որոնք YouTube-ում տեղադրել էին դպրոցում և բանակում բռնության դեպքերի մասին տեսահոլովակներ: Եվրասիայի հարցերով Freedom House ծրագրերի մենեջեր Սեմ Պատենը Թբիլիսիում Հարավային Կովկասի երկրների մեդիա-համաժողովի ընթացքում հայտարարել է , որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունները փորձում են վերահսկել ինտերնետը, և որ այդ երկրները խոսքի ազատության մակարդակով հետ են մնում Վրաստանից: Որպես ասվածի ապացույց` նա նշել է Ադրբեջանում երկու բլոգերների ձերբակալության դեպքերը: Միաժամանակ, ինչպես նշել է PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայ բլոգեր Կարեն Վրթանեսյանը, Հայաստանի իշխանությունները ոչ մի լուրջ ճնշում չեն գործադրում ինտերնետ օգտագործողների վրա: Վրթանեսյանի խոսքերով, իր բլոգում նա բացահայտ քննադատության է ենթարկում Հայաստանի քաղաքականությունը կրթության, արտաքին պարտքի ոլորտում: «Միակ սահմանափակումը կարելի է համարել 2008-ի նախագահական ընտրություններից հետո արտակարգ իրավիճակի պատճառով ռեսուրսների արգելափակումը»,- նշել է նա: Միաժամանակ, Google-ի տվյալներով 2009-ի հուլիս-դեկտեմբեր ամիսներին ՀՀ կառավարությունը մի քանի անգամ դիմել է Google-ին` խնդրելով ջնջել այս կամ այն ինտերնետ ռեսուրսը Google-ի որոնման ինդեքսից, բայց ոչ մի դիմում չի բավարարվել: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |