Վարչապետը անդրադարձել է նախարարությունների կողմից իր հանձնարարությունների կատարման ընթացքին![]() 18 նոյեմբերի 2010 - 11:58 AMT PanARMENIAN.Net - Բացելով կառավարության նիստը Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն առաջին հերթին անդրադարձել է այն հանձնարարությունների կատարման ընթացքին, որոնք տրվել էին նախորդ նիստում առողջապահության, կրթության ու գիտության, գյուղատնտեսության ու ֆինանսների նախարարներին: Նա ընդգծել է, որ այդ հանձնարարությունների նպատակն է բարձրացնել հակակոռուպցիոն ծրագրի իրականացման արդյունավետությունը, ինչպես նաև նախարարությունների կողմից իրենց գործառույթներն իրականացնելու պատասխանատվությունը: Տիգրան Սարգսյանը հայտնել է, որ կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանի հետ քննարկվել է ուսումնական հաստատություններում կաշառակերության հաղթահարման ծրագիրը: «Ինձ ոգևորում է այն փաստը, որ ուսանողներից արդեն գրավոր արձագանքներ են ստացվել, որտեղ ասվում է, որ իրենք պատրաստ են աջակցել ծրագրի իրականացմանը»,-ասել է նա: Ինչ վերաբերում է առողջապահության ոլորտին, ապա նախարար Հարություն Քուշկյանը միջոցառումների ծրագիրը կներկայացնի հաջորդ շաբաթ: Վարչապետը դրական է գնահատել ֆինանսների նախարարի օպերատիվ քայլերն, ուղղված կադրային ու կառուցվածքային փոփոխություններին, որոնք թույլ կտան բարելավել ՓՄՁ-ների գործունեությունը 2011թ.: Անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտին՝ վարչապետն ասել է, որ միջոցառումների ծրագիրը նախատեսում է տեսչական բարեփոխումներ, որոնք քննարկվել են ԵՄ մասնագետների հետ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |