Խոշոր բիզնեսն այսուհետև չի կարողանա օգտվել փոքր բիզնեսի արտոնություններից![]() 18 նոյեմբերի 2010 - 13:49 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը նոյեմբերի 18-ի նիստում փոփոխություններ և լրացումներ է կատարել ՀՀ «Հարկերի մասին» օրենքում: Ինչպես հաղորդել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, փոփոխությունները կապված են փոխկապակցված անձանց գործունեությունը բացահայտելու հետ, մասնավորապես, դա վերաբերվում է փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների համար արտոնյալ ռեժիմի շրջանակներում ԱԱՀ զրոյական սահմանի հնարավոր օգտագործմանը: «Շատ հաճախ դա օգտագործվում է որպես հարկերից խուսափելու միջոց»,- ասել է նա: Նախարարը պարզաբանել է, որ այսուհետև ներկրվող սարքավորումներ իրացնող ընկերությունը համարվելու է հարկ վճարող, բացի դրանից, փոփոխություններ են կատարվել կոմիսիոն վճարների ոլորտում: Դրա հետ կապված` վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է, որ երևան են հանվել մի շարք խնդիրներ. խոշոր բիզնեսը փորձում է օգտվել փոքր բիզնեսի արտոնություններից: Նա նշել է, որ խոշոր բիզնեսը հատուկ բաղդատվում է առանձին ձեռնարկությունների` արտոնյալ պայմաններից օգտվելու համար: «Մենք ստեղծում են փոխկապակցված անձանց ինստիտուտ: Նման դեպքերի բացահայտման դեպքում պետեկամուտների կոմիտեն իրավունք կունենա կիրառել բոլոր անհրաժեշտ օրենսդրական մոտեցումները ՓՄԲ իրավունքները պաշտպանելու համար»,- ասել է նա: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |