Երևանում առաջին անգամ նշում են «Բոժոլե նուվո» ֆրանսիական գինու տոնը![]() ![]() PanARMENIAN.Net - Նոյեմբերի 18-ին Երևանում առաջին անգամ նշվում է «Բոժոլե Նուվո» ֆրանսիական գինու տոնը: Ինչպես հայտնել է Երևանում մամլո ասուլիսում Հայաստանում Ֆրանսիայի հյուպատոս Ֆրեդերիկ Գրապինը, այդ տոնը երկար տարիներ նշվում է աշխարհի շատ երկրներում նոյեմբերի երրորդ հինգշաբթի օրը: Միջոցառման նախաձեռնող, Հայաստանում Լիոնի դեսպան, ուսանողուհի Լուսինե Արզումանյանի խոսքերով, այդ նախաձեռնության նպատակը գինու օգտագործումն է` որպես երկխոսության միջոց երկու քույր-քաղաքների` Երևանի և Լիոնի միջև: Իր հերթին, «Եվրոպա» հյուրանոցի կառավարիչ Նուբար Թաթարյանը հաղորդել է, որ Հայաստան արդեն բերվել է 400 լ «Բոժոլե նուվո» գինի. «Դա իհարկե շատ համեստ ծավալ է, բայց սա միայն սկիզբն է: Այս նախաձեռնության նպատակը երկու մշակույթների մերձեցումն է»: «Բոժոլե նուվո» գինու առանձնահատկությունը նրա խմորման կարճ ժամանակահատվածն է և այն, որ գինին պետք է օգտագործվի 6 ամսվա ընթացքում: Երևանում գինու տոնը կազմակերպում են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը, Բոժոլեի առևտրաարդյունաբերական պալատը և «Սաբերատուր Սևան Վոյաժ» ճամփորդական գործակալությունը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |