Հայաստանում մեկնարկել է Beeline ձեռնարկատիրական ազգային ճամբարը

Հայաստանում մեկնարկել է Beeline ձեռնարկատիրական ազգային ճամբարը

PanARMENIAN.Net - Հայաստանի միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների 50 ուսանող նոյեմբերի 18-20-ը Ծաղկաձորում կմասնակցի Բրիտանական խորհրդի կազմակերպած Beeline ձեռնարկատիրական ազգային ճամբարին: Երկու օրվա ընթացքում նրանք կմասնակցեն դասընթացների, որոնց ավարտից հետո խմբակային աշխատանքի միջոցով կփորձեն լուծել ԱրմենՏել ընկերության (ապրանքանիշը` Beeline) ներկայացրած բիզնես-առաջադրանքը: Հաղթող խումբը կարժանանա մրցանակների եւ հնարավորություն կստանա աշխատանքային պրակտիկա անցնել ԱրմենՏել ընկերությունում:

Ինչպես PanARMENIAN.Net –ի թղթակցին են հայտնել Բրիտանական խորհրդի հայաստանյան ներկայացուցչությունում, առաջադրանքի լուծման համար տրվելու է սահմանափակ ժամանակ: Մասնակիցները, օգտվելով ԱրմենՏել ընկերության ներկայացուցիչների խորհուրդներից եւ աջակցությունից, մրցույթի ավարտին կներկայացնեն բիզնես-առաջադրանքի նորարար եւ հետաքրքրական իրենց լուծումները: Ժյուրիի անդամները` ԱրմենՏել ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն, Առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ, ԱԺ պատգամավոր Մարտին Սարգսյանը, Երևանում Բրիտանական դեսպանատան փոխդեսպան Գարետ Վին-Օուենը եւ ՀՀ ԿԳՆ միջին մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Աբրահամյանը, կլսեն յուրաքանչյուր թիմի ներկայացրած լուծումները եւ կընտրեն լավագույնին:

Ձեռնարկատիրական ճամբարը կազմակերպվում է Բրիտանական խորհրդի «Հմտություններն աշխատանքում» ծրագրի շրջանակում: «Հմտություններն աշխատանքում» ծրագիրն իրականացվում է երրորդ տարին Միացյալ Թագավորությունում եւ Հարավարեւելյան Եվրոպայի (ներառյալ Հայաստանի) 10 երկրում:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---