Հայաստանի ռազմաարդյունաբերական համալիրը կհամագործակցի ռուս-բելառուսական «Պաշտպանական համակարգեր» հոլդինգի հետ18 նոյեմբերի 2010 - 16:14 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 18-ին տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավար Արտաշես Ավոյանի ու առաջին վարչության պետ Արամ Թանանյանի և աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ռուս-բելառուսական «Պաշտպանական համակարգեր» հոլդինգի պատվիրակության միջեւ: Պատվիրակության այցը պայմանավորված է ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի` այս տարվա մարտին Ռուսաստանի Դաշնություն այցի ընթացքում ՌԴ Անվտանգության խորհրդի և ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավարության հետ ձեռք բերված պայմանավորվածությունների և Հայաստանի պաշտպանության նախարարության ու Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության միջև օգոստոսին ստորագրված փոխըմբռնման հուշագրի դրույթների կատարմամբ: Պատվիրակությունը մանրամասնորեն ներկայացրել է նախօրեին Հայաստանի ռազմաարդյունաբերական համալիրի որոշ ձեռնարկություններ կատարած այցի արդյունքները, անդրադարձել դրանց գիտատեխնիկական և ֆինանսական ներուժին, վերջիններիս` «Պաշտպանական համակարգեր» հոլդինգին անդամակցելու` արդեն մեկնարկած գործընթացներին: Հանդիպման ընթացքում կոնկրետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել Հայաստանի ռազմաարդյունաբերական համալիրի և ռուս-բելառուսական «Պաշտպանական համակարգեր» հոլդինգի միջև համագործակցության հետագա խորացման, համատեղ գործունեության ծավալման հիմնական գերակայությունների և ուղղությունների, ինչպես նաև` հրատապ լուծում պահանջող կազմակերպական բնույթի մի շարք հարցերի վերաբերյալ, հայտնում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |