Հայաստանի Ազգային գրադարանը քարոզչություն է սկսում երեխաների շրջանում![]() ![]() PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային գրադարանը տարբեր միջոցներով աշխատում է տարածել գրքի քարոզչությունը հասարակության տարբեր շրջաններում, ընթերցողներին, մատաղ սերնդին կապել գրքի հետ: Մանուկներին գրքի հետ կապելու, դեռ մանկուց նրանց մեջ գրքի նկատմամբ սեր արթնացնելու նպատակով նոյեմբերի 19-ին Հայաստանի Ազգային գրադարանը իր Շրջիկ գրադարանով կայցելի Երևանի թիվ 99 նախապատրաստական ուսումնական հաստատություն: Բիբլիոբուսում մանուկները կծանոթանան հայ և օտարազգի մանկագիրների գրքերի ցուցադրությանը: Մանկապարտեզում մանուկների հետ հանդիպմանը կմասնակցեն նաև մանկագիրներ: Այս նախաձեռնությունը` մանուկների շրջանում գրքի քարոզչությունը, Ազգային գրադարանը կդարձնի շարունակական: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |