Պետական ավտոճանապարհներին մերձակա խանութներն ու սպասարկման օբյեկտները այսուհետ մեկ միասնական ճարտարապետական լուծում կունենան

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը նոյեմբերի 18-ի նիստում հավանություն է տվել «Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին հարող տարածքներում առևտրի և սպասարկման օբյեկտների նախագծային լուծումների կատալոգի ներդրման մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծին: Նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է նշված տարածքներում իրականացվող անկանոն և տարաբնույթ կառուցապատումը կանոնակարգելու և քաղաքաշինական միասնական ճարտարապետական լուծումներով միջավայր ձևավորելու անհրաժեշտությամբ:

Ինչպես նշել է ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը ճեպազրույցի ժամանակ, կատալոգում կներառվեն թվով 10 առևտրի և սպասարկման օբյեկտների նախագծային առաջարկներ` տեղական շինանյութերի կիրառմամբ, ճարտարապետահատակագծային սկզբունքային և ճակատների հնարավոր այլընտրանքային լուծումների դասակարգմամբ:

Որոշման նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության մարզպետներին վերը նշված ավտոմայրուղներին հարող տարածքներում իրականացվող կառուցապատումն իրականացնելիս առաջնորդվել կատալոգում ներառված նախագծային լուծումներով: Վարդան Վարդանյանը հավելել է, որ արդեն գործող օբյեկտները չեն քանդվելու: Նման որոշումը հատկապես արդիական է Երևան-Սևան հատվածում:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---