Կրթական ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարին կնպաստի կրթության որակի բարձրացումը![]() 18 նոյեմբերի 2010 - 17:27 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության նոյեմբերի 18-ի նիստում հաստատվել է կրթության ոլորտում հակակոռուպցիոն միջոցառումների ծրագիրը: Ելույթ ունենալով ՀՀ կառավարության մամլո կենտրոնում կայացած ճեպազրույցում՝ ՀՀ կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը հայտնել է, որ այդ ծրագիրը մշակվել է վարչապետի հանձնարարությամբ ու կիրականացվի առաջիկա 2 տարում: Ըստ նրա, կոռուպցիոն երևույթները ի հայտ են գալիս երկու ուղղությամբ՝ հանրակրթական դպրոցներում, որտեղ դրամահավք է իրականացվում է 100-ից մինչև 100 000 դրամի սահմաններում, և որտեղ խախտվում են օրենսդրական նորմերը: Կոռուպցիոն ռիսկերը ակնհայտ են նաև բուհերում, որտեղ, ըստ հանրային կարծիքի, դրանք չեն նվազում, հատկապես ընդունելության քննությունների մասով: Ծրագիրը կազմված է 16 կետից: Արմեն Աշոտյանը առանձնացրեց 8 կարեևորագույնները՝ օրենսդրական փոփոխություններ, կրթական համակարգի կառավարման մակարդակի բարձրացում, ֆինանսավորման մեխանիզմների հստակեցում, հիմնված կրթության որակի բարձրացման վրա: «Կրթության որակի բարձարցումը կբերի կոռուպցիոն ռիսկերի կրճատման»,-ասել է նախարարը: Նա նշել է այնպիսի միջոցառումներ, ինչպիսիք են հսկիչ գործառույթների խստացումը, հանրային ինստիտուտների ներգրավումը կրթության համակարգում: Աշոտյանը նշել է նաև, որ այդ շրջանում կբարելավվեն նաև որոշ կրթական գործընթացներ, մասնավորապես, ուսանողների տեղափոխումը մի բուհից մյուսը և ուսանողների իրավունքների վերականգնումը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |