Հայաստանի նախագահը Արմեն Ջիգարխանյանին պարգևատրվել է Պատվո շքանշանով18 նոյեմբերի 2010 - 18:44 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ավարտելով աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն` այսօր երեկոյան վերադարձել է Երևան: Այցի վերջին օրը նախագահը ՌԴ-ում Հայաստանի դեսպանատանը հանդիպում է ունեցել հայկական համայնքի մի շարք հասարակական և մշակութային գործիչների հետ: Հանրապետության ղեկավարը տարբեր ոլորտներում ՀՀ պետական պարգևների արժանացած գործիչներին հանդիպման ժամանակ շնորհավորել և հանձնել է պարգևները: Ծննդյան 75-ամյա հոբելյանի առթիվ, հայ-ռուսական մշակութային կապերի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի, արվեստի բնագավառում երկարամյա և բեղմնավոր գործունեության համար դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը պարգևատրվել է Պատվո շքանշանով: Լրագրության ոլորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և մասնագիտական բարձր վարպետության համար «Ռաշա թուդեյ» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով: Քանդակագործ Միքայել Սողոյանին շնորհվել է վաստակավոր նկարչի կոչում: Ինչպես հայտնում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը, պարգևների հանձնումից հետո, Սերժ Սարգսյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է նոյեմբերի 16-ին մեկնարկած իր աշխատանքային այցի արդյունքները: Այցի շրջանակներում, ըստ Հանրապետության ղեկավարի, ՌԴ նախագահի և վարչապետի հետ ունեցած հանդիպումների ժամանակ քննարկվել են մեր երկրի համար կարևոր նշանակություն ունեցող հարցեր: «Մեր կողմից տրված բոլոր հարցերը գտել են դրական արձագանք, և ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ հիմա վերադառնում եմ Հայաստան շատ ավելի վստահ վաղվա օրվա նկատմամբ»,-ասել է նախագահ Սարգսյանը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը՝ Շուշի չայցելելու մասին․ Դեռևս պատրաստ չեմ Նա մտահոգիչ է անվել մամուլի և քաղհասարակության ճնշումները՝ հավելելով, որ դա «տասնամյակներով հետ կշպրտի Ադրբեջանը» Հնդկաստանն արդիականացրել է ՀՀ մատակարարված հրետանային համակարգերը՝ նոր էլեկտրոնիկա տեղադրելով Հրետանային համալիրներում տեղադրվել են պարզեցված ինտերֆեյսով բալիստիկ համակարգիչներ Առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ․ Ջերմաստիճանը կնվազի Մայիսի 4–ի ցերեկը մայրաքաղաքում կգրանցվի +19 աստիճան Ողջաբերդ գետի հենապատի փլուզման հետևանքով Նոր Արեշում տներ են հեղեղվել Իրականացնում են գետի հունի մաքրման, երկաթբետոնե կառուցատարրերի տեղափոխման |