Ուկրաինայի ԱԳ նախարարը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը` ուղղված ղարաբաղյան հիմնախնդրի լուծմանը18 նոյեմբերի 2010 - 20:19 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինայի ԱԳ նախարար Կոնստանտին Գրիշչենկոն հույս ունի, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման երկարաժամկետ և փոխընդունելի լուծումը կհանգեցնի Հարավային Կովկասի տարածաշրջանում բարգավաճմանն ու կայունությանը: «Ես լիովին սատարում եմ միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, մասնավորապես ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության, իրավահավասարության և ազգերի ինքնորոշման հիման վրա հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը»,- ասել է նախարարը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում, հաղորդում է Ուկրաինայի ԱԳՆ պաշտոնական կայքը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |