Հայաստանում ՀՆԱ աճը 2010-ի հունվար-հոկտեմբերին կազմել է 2.4 տոկոս![]() 19 նոյեմբերի 2010 - 12:10 AMT PanARMENIAN.Net - Ըստ վիճակագրական օպերատիվ տվյալների, 2010թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին ՀՆԱ-ի աճը Հայաստանում կազմել է 2,4 տոկոս 2009-ի նույն ժամանակահատվածի համեմատ: Ինչպես հայտնում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը, ՀՆԱ-ի ծավալը կազմել է 2755.6 մլրդ դրամ: Ընդ որում, երկրի ՀՆԱ-ն հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ ավելացել է 7.3 տոկոսով: Բացի այդ, սպառողական գների աճը ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին 2009-ի նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 7,9 տոկոս: Միևնույն ժամանակ 2010թ. հոկտեմբերին գնաճը կազմել է 1 տոկոս: Բյուջեով նախատեսված է 1,2 տոկոս տնտեսական աճ և 4±1,5 տոկոս գնաճ:
![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |