ՀՀԿ. Հրաժարվելով մասնակցել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին՝ ՀՀ նախագահը դիմեց կոշտ, սակայն կոռեկտ քայլի![]() 20 նոյեմբերի 2010 - 13:19 AMT PanARMENIAN.Net - Այն, որ ՆԱՏՕ-ի հռչակագրի նախագծում հարավկովկասյան հակամարտությունների կարգավորման վերաբերյալ մեզ համար անընդունելի ձևակերպումների պահապնման պատճառով ՀՀ նախագահը հրաժարվեց մասնակցել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, կոշտ, սակայն կոռեկտ քայլ էր: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանը: «Կարծում եմ, որ տարածքային ամբողջականության մասին կետը ներառվել է ՆԱՏՕ-ի Լիսաբոնի հռչակագրի նախագծում Վրաստանի առաջարկով, ոչ թե Ադրբեջանի: Սակայն հռչակագրի այդ դրույթը կարող էր ապագայում մեր դեմ օգտագործվել, քանի որ հռչակագրի նախագծում ասվում է հարավկովկասյան խնդիրների մասին: Հայաստանը բազմիցս է հայտարարել, որ Հարավային Կովկասի հակամարտությունները էապես տարբերվում են միմյանցից և չի կարող միանման լուծում լինել բոլոր հակամարտությունների համար: Ղարաբաղը երբեք չի եղել և չի լինի անկախ Ադրբեջանի կազմում»,-ասել է Գագիկ Մելիքյանը՝ հավելելով, որ Հայաստանի նախագահի այս քայլը չի անդրադառնա Հայաստանի ու ՆԱՏՕ-ի հետագա համագործակցության վրա: Անդրադառնալով ՀՀ նախագահի մոսկովյան այցին՝ Գագիկ Մելիքյանը նշել է, որ այցի արդյունքում հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները նոր մակարդակի բարձրացան: «Կարևոր է, որ Մոսկվայում կրկին շեշտվեց ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը՝ ժողովրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա»,-ասել է Մելիքյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |