Հայաստանի վարչապետին է հանձնվել Սանկտ Պետերբուրգի էկոնոմիկայի և ֆինանսների ինստիտուտի արծաթե մեդալը20 նոյեմբերի 2010 - 14:42 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարական պատվիրակության Սանկտ Պետերբուրգ այցելության շրջանակներում վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Սանկտ Պետերբուրգի էկոնոմիկայի և ֆինանսների ինստիտուտ, որտեղ նա ժամանակին ուսանել է: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net ի թղթակիցը Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքից, վարչապետը ինստիտուտի ռեկտոր Իգոր Մակսիմցևին է նվիրել երկու գիրք՝ «Փոխարժեքի դերը դրամավարկային քաղաքականության մեջ» և «Հայ մունոմենտալ արվեստը»: Նա նաև գրառում է կատարել պատվավոր այցելուների մատյանում. «Ես այստեղ եմ անցկացրել իմ կյանքի ամենաերջանիկ օրերը: Դա առանձնահատուկ մի շրջան էր, երբ ինձ շրջապատում էին առանձնահատուկ մարդիկ, որոնք նախանշեցին իմ կյանքի ուղին: Ցանկանում եմ, որ բոլոր ուսանողները հպարտանան ինստիտուտով այնպես, ինչպես ես եմ հպարտանում, և միշտ ձգտեն հասնել նորին: Դրա համար այստեղ տալիս են ամենակարևորը՝ մտածելու կարողությունը»: Ռեկտոր Իգոր Մակսիմցևը Տիգրան Սարգսյանին է հանձնել Սանկտ Պետերբուրգի էկոնոմիկայի և ֆինանսների ինստիտուտի արծաթե մեդալը: «Մենք շատ ուրախ ենք, որ մեր հայտնի շրջանավարտները այցելում են մեր ինստիտուտ: Մենք շատ ուրախ ենք, որ մեր շրջանավարտը, ուսման և ատենախոսության պաշտպանությունից հետո գլխավորեց ՀՀ Կենտրոնական բանկը, իսկ այժմ ՀՀ վարչապետն է»,-ասել է նա լրագրողների հետ զրույցում: Ռեկտորը հույս է հայտնել որ Տիգրան Սարգսյանի ղեկավարությամբ ՌԴ և ՀՀ կրթության ոլորտները կաշխատեն ի նպաստ երկու երկրների տնտեսությունների: Վարչապետը շրջայց է կատարել ինստիտուտում և զրուցել է դասախոսների հետ: Սանկտ Պետերբուրգի էկոնոմիկայի և ֆինանսների ինստիտուտում սովորում է 12 հազար ուսանող, նրանցից 1,5 հազարը ասպիրանտներ են: Ինստիտուտում սովորում են 9 հայ ուսանողներ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |