Անահիտ Սահակյան. Հայ հասարակության մեջ հաճախ ջնջվում է բռնութան, պատժի և երեխաների դաստիարակության միջև սահմանը![]() 20 նոյեմբերի 2010 - 16:14 AMT PanARMENIAN.Net - «Յուրաքանչյուր երեխայի պետք է բացատրել իր իրավունքները: Նա պետք դրանք իմանա, որպեսզի կարողանա պաշտպանել իրեն և չենթարկվի բռնության մեծահասակների կողմից »,- Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով Եվրահանձնաժողովի փորձագետ Անահիտ Սահակյանը: Նրա խոսքերով, երեխաների նկատմամբ բռնությունը լինում է մի քանի տեսակի` ֆիզիկական, հոգեբանական, սեռական: Ընդ որում, փորձագետը նշել է, որ անտարբերությունը նույնպես բռնության մի տեսակ է: Ինչպես նշել է Սահակյանը, երեխաները սովորաբար թաքցնում են իրենց նկատմամբ դրսևորած դաժանության դեպքերը: «Մեր աշխատանքը և ողջ հասարակության ու պետության աշխատանքը նման դեպքերի բացահայտումն է: Եթե բռնությունը կատարվում է տանը, ապա ծնողների նկատմամբ կիրառվում են տարբեր միջոցներ, ընդհուպ մինչև ծնողական իրավունքներից զրկելը: Ընդ որում երեխային կամ որդեգրում է այլ ընտանիք, կամ խնամակալությունն իր վրա է վերցնում պետությունը, և տուժածին ուղարկում են հատուկ հաստատություն»,- ասել է փորձագետը: Նրա խոսքերով, երեխաների նկատմամբ բռնություն իրագործվում է ինչպես սոցիալապես անապահով, այնպես էլ ապահովված ընտանիքներում: «Հայ հասարակության մեջ հաճախ ջնջվում է բռնութան, պատժի և երեխաների դաստիարակության միջև սահմանը»,- նշել է փորձագետը: Սահակյանը նաև ավելացրել է, որ այսօր Հայաստանում բավական հաջող գործում են երեխաների իրավունքների պաշտպանության ծրագրեր, մասնավորապես Երևանում, Սյունիքի և Լոռու մարզերում արդեն մեկ տարի գործում է ծրագիր, որն արդարացնում է իրեն:
![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |