Ռուսաստանն ու ՆԱՏՕ-ն պատրաստ են քննարկել Վրաստանում 2008 թվականի օգոստոսյան իրադարձությունները![]() 21 նոյեմբերի 2010 - 18:00 AMT PanARMENIAN.Net - «Ռուսաստանն ու ՆԱՏՕ-ն, չնայած Վրաստանում 2008 թվականի օգոստոսյան իրադարձությունների գնահատման հարցում տարաձայնություններին, պատրաստ են քննարկել այդ խնդիրը»,- Լիսսաբոնում Ռուսաստան-ՆԱՏՕ գագաթաժողովի արդյունքներով մամլո ասուլիսում հայտնեց ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը: «Հարաբերությունները միանգամայն լավ են զարգանում, բայց դա չի նշանակում, որ մենք այլևս տարաձայնություններ չունենք»,- ,- ասաց Մեդվեդևը` ավելացնելով, որ տարաձայնություններ են մնում 2008 թվականի իրադարձությունների գնահատման շուրջ: «Մենք արձանագրեցինք, որ այդ թեման չպետք է արգելք դառնա: Մենք կքննարկենք այդ հարցը և ցանկանում ենք, որպեսզի այդ քննարկումներն արդյունավետ ընթանան»,- ասաց նա: Նրա կարծիքով, հենց այդ կերպ կարելի է խաղաղություն ապահովել Կովկասում և ողջ Եվրոպայում: «Եվ մենք պատրաստ ենք, որպեսզի այդ քննարկումներն ընթանան այն պայմանով, որ մենք կպահպանենք մեր դիրքորոշումը, իսկ ՆԱՏՕ-ի երկրները` իրենց»,- նշեց Մեդվեդևը: Նա ավելացրեց, որ Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերություններում կան նաև այլ հարցեր: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |