Ռուսաստանը համաձայնեց մասնակցել ՆԱՏՕ-ի երկրների հետ հակահրթիռային պաշտպանության համատեղ համակարգի ստեղծմանը![]() 21 նոյեմբերի 2010 - 18:17 AMT PanARMENIAN.Net - «Ռուսաստանը համաձայնեց մասնակցել ՆԱՏՕ-ի երկրների հետ հակահրթիռային պաշտպանության համատեղ համակարգի ստեղծմանը»,- Լիսսաբոնում ՆԱՏՕ-ի գագաթաժողովում հայտնեց Ալյանսի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենը: «Ես շատ գոհ եմ, որ Ռուսաստանի նախագահն ընդունեց այս առաջարկը»,- ասաց Ռասմուսսենը: Նրա խոսքով, կողմերը տեղեկատվությամբ կփոխանակվեն Եվրոպայի երկնքում սպառնալիքների մասին, և «կարելի է պատկերացնել, որ նրանք կհամագործակցեն թռչող հրթիռի կործանման գործում»: Պորտուգալիայի մայրաքաղաքում, որտեղ ժամանել է նաև Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը, կայացած հանդիպումը նշանավորվեց սառը պատերազմի ժամանակաշրջանի հակառակորդների միջև մի շարք պայմանավորվածությունների ձեռքբերմամբ: Մասնավորապես, կողմերը սկզբունքային համաձայնության եկան Ռուսաստանի տարածքով բեռների տեղափոխման շուրջ ոչ միայն դեպի Աֆղանստան, այլև հակառակ ուղղությամբ, ինչը պահանջվում է, մասնավորապես, այդ երկրից Ալյանսի ուժերի առաջիկա դուրսբերման համար, հաղորդում է BBC-ն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |