Արցախի նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է հայկական ավանդական կուսակցությունների ներկայացուցիչների հետ![]() ![]() PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 20-ին Լոս Անջելեսում հանդիպում է ունեցել Հնչակյան սոցիալ-ժողովրդավարական կուսակցության Արևմտյան Ամերիկայի վարչական մարմնի անդամների հետ` ատենապետ Վազգեն Խոդանյանի գլխավորությամբ: Նույն օրը նախագահն ընդունել նաև Ռամկավար Ազատական կուսակցության կենտրոնական վարչության անդամներին` Արևմտյան Ամերիկայի շրջանային վարչության ատենապետ Հակոբ Նազարյանի գլխավորությամբ: Հանդիպումների ժամանակ քննարկվել են Արցախի Հանրապետության սոցիալ-տնտեսական իրավիճակին, տարածաշրջանային զարգացումներին և Արցախ-Սփյուռք կապերի ներկա մակարդակին և հեռանկարներին վերաբերող հարցեր: Երկրի ղեկավարը կարևորել է ավանդական կուսակցությունների դերակատարությունը Սփյուռքի կյանքում և Արցախին սատարելու գործում: Հանդիպմանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |