Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռն արդեն 90 տարեկան է22 նոյեմբերի 2010 - 14:28 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 22-ին լրանում է Հայաստանի և Թուրքիայի տարածքային սահմանափակման մասին ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի վճռի կայացման 90-ամյակը: Համաձայն նախագահ Վիլսոնի իրավարար վճռի, որը կայացվել է Սևրի պայմանագրի հիման վրա, Հայաստանի կազմի մեջ պետք է մտներ Էրզրումի վիլայեթը, Վանի և Բիթլիսի վիլայեթների երկու երրորդը, Տրապիզոնի վիլայեթի մեծ մասը, ինչպես Տրապիզոնի նավահանգիստը: Այդպես Հայաստանը ելք էր ստանում դեպի Սև ծով: Հայաստանին վերադարձվող տարածքները կազմելու էին 100 հազար քկմ: Միավորված Հայաստանն ունենալու էր 160 հազար քկմ տարածք: Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի հետ կապված` Հայաստանի և Սփյուռքի մտավորականության ներկայացուցիչները հանդես են եկել ուղերձով, որում, մասնավորապես, ասվում է. «ԱՄՆ նախագահի, պետքարտուղարի և ԱՄՆ Մեծ կնիքով ամրագրված իրավարար վճիռը դարձել է ԱՄՆ ներքին օրենսդրության վավերացման կարիք չունեցող մասը: 1920-ի դեկտեմբերի 6-ին ԱՄՆ նախագահը պաշտոնապես Իրավարար վճիռը հանձնել է Փարիզի կոնֆերանսին, այն հաստատել են Սևրի պայմանագիրը ստորագրած բոլոր երկրները, որոնք դրանով հանդերձ ճանաչել են Հայաստանի Հանրապետության անվիճելի իրավունքը Հայատանին բաժին ընկնող տարածքների հանդեպ: Այսպիսով, Իրավարար վճիռը միջազգային իրավասու պահանջ է Թուրքիայի հանդեպ` հաստատված շատ երկրների ներկայացուցիչների ստորագրությամբ, որոնց կառավարություններն իրենց վրա պարտավորություն են վերցրել կատարել 1920-ի նոյեմբերի 22-ի Իրավարար վճիռը»:
![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |