Հայկ Բաբուխանյան. Հայաստանի համար ղարաբաղյան կարգավորման ամենաբարդ շրջանը պատերազմն էր![]() 22 նոյեմբերի 2010 - 15:20 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի համար ղարաբաղյան կարգավորման ամենաբարդ շրջանը պատերազմն էր, որն արդեն անցյալում է: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության ղեկավար Հայկ Բաբուխանյանը՝ մեկնաբանելով Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի հայտարարությունը: «Ղարաբաղյան հակամարտությունը դեռ երկար կշարունակի մնալ Հայաստանի արտաքին քաղաքականության գերակա հարցը: Մեր համար ամենաբարդ շրջանը պատերազմն էր: Այժմ արդիական խնդիր է մեր նվաճումների պահպանումը»,-ասել է Բաբուխանյանը՝ հավելելով, որ պատկերացում չունի, թե ինչ բարդ շրջանի մասին էր ասում Սեմնեբին: «Այն փաստը, որ որոշակի արագացումներ են նկատվում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, այդ թվում` երկու երկրների նախագահների վերջին հանդիպումները, հիմք են տալիս հուսալու, որ ղարաբաղյան գործընթացում բարդ շրջանը ետևում է մնացել»,- ասել է Սեմնեբին ադրբեջանական «Թրենդ» գործակալությանը տված հարցազրույցում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |