Հայ բանկիրները նշում են իրենց մասնագիտական տոնը![]() 22 նոյեմբերի 2010 - 18:12 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 22-ին Հայաստանի բանկերի միության դահլիճում նշել են Բանկային աշխատողի օրը: «Առողջ բանկային համակարգն առողջ տնտեսության գրավականն է»,-ասել է Հայաստանի բանկերի միության նախագահ Արարատ Ղուկասյանը՝ շնորհավորելով բանկային ոլորտի աշխատակիցներին: Միջոցառմանը ներկա էին գտնվելու ՀՀ ԿԲ նախագահը և ԿԲ Խորհրդի անդամները, Հայաստանի բանկերի միության ղեկավարությունը, ՀՀ առևտրային բանկերի ղեկավարները, Ճյուղային Հանրապետական միության ներկայացուցիչները և բանկերի աշխատակիցները: Անդրադառնալով երկրի բանկային համակարգի նվաճումներին՝ Արարատ Ղուկասյանը նշեց, որ համակարգը կարողացավ հաղթահարել ծանր ճգնաժամային շրջանը, իսկ 2010թ. նվաճում կարելի է համարել մրցունակ միջավայրի ձևավորումը վարկավորման ոլորտում: «Լավ հաճախորդների ներգրավելու համար, բանկերը կարողացան մրցունակ վարկային դաշտ ձևավորել և պայքարել լավագույն ծառայություններ տրամադրելու համար»,-ասել է նա PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում: Ինչ վերաբերում է ապագայի ծրագրերին, ապա այդ առնչությամբ Արարատ Ղուկասյանը նշել է, որ Հայաստանի բանկերի միությունը, ինչպես նախորդ տարի, այս տարի ևս կաշխատի բանկային համակարգի բարելավման ուղղությամբ: «Մասնավորապես, ցանկանում ենք բարելավել այն միջավայրը, որտեղ գործում են վարկատուները»,-հավելել է նա: Միջոցառման շրջանակներում բանկերի լավագույն աշխատակիցներին պատվոգրեր հանձնվեցին: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |