Հովհաննես Դավթյանը 3-րդ տեղը զբաղեցրեց ձյուդոյի Գրան Պրիում![]() 22 նոյեմբերի 2010 - 19:06 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 22-ին Աբու-Դաբիում (ԱՄԷ) մեկնարկեց ձյուդոյի Գրան Պրին: Մրցաշարը վարկանիշային է, որում ոնդոնյան Օլիմպիական խաղերի ուղեգրեր են խաղարկվում: Առաջնության մրցանակային ֆոնդը կազմում է 200 հազ. ԱՄՆ դոլար: Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հովհաննես Դավթյանը մինչև 60 կգ քաշային կարգում 3 մենամարտ անցկացրեց, որոնցից երկուսում հաղթանակ տարավ Գաբիտ Էլիմբետի (Ուզբեկստան) և Յորոյեն Մուրենի (Հոլանդիա) նկատմամբ: Միակ պարտությունը Դավթյանը կրեց Ռուսաստանի ներկայացուցիչ Բեսլան Մուդրանովից և զբաղեցրեց 3-րդ տեղը: Արմեն Նազարյանը (66 կգ) նույնպես 3 մենամարտ անցկացրեց և զբաղեցրեց 5-րդ տեղը: Նազարյանը զիջեց միայն Մուսա Մուգուշկովին (Ռուսաստան), հաղթեց Վիլյամ Ալեքս դա Սիլվային (Բրազիլիա) և Պավել Զագրոդնիկին (Լեհաստան): ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |