Եվրատեսիլ. ՀՀՀ-ում կտրականապես հերքում են լուրերն այն մասին, որ Հայաստանը մտադիր է բողոք ներկայացնել Ադրբեջանի դեմ22 նոյեմբերի 2010 - 19:12 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրային հեռուստատեսության գլխավոր տնօրենի խորհրդական Դիանա Մնացականյանը, որը հոգ է տանում «Եվրատեսիլ» երգի մրցույթին հայ կատարողների մասնակցության մասին, հերքեց տեղեկատվությունն այն մասին, որ, իբր, Հայաստանը մտադիր է Ադրբեջանի դեմ բողոք ներկայացնել Եվրոպական հաղորդման միություն: Նրա խոսքով, նախքան բողոք ներկայացնելը հարկավոր է համոզվել, որ Ադրբեջանն ընդհանրապես գնել է «Մանկական Եվրատեսիլ 2010»-ի հեռարձակման իրավունքները: «Մենք համոզված չենք, որ մրցույթն Ադրբեջանում առհասարակ հեռարձակվել է, քանի որ մեր տնօրինած տվյալների համաձայն այդ երկիրը բացարձակ շահագրգռված չէ այդ երգի մրցույթի ոչ հեռարձակման, ոչ էլ դրան մասնակցելու գործում: Մինչև մենք չպարզենք` արդյոք եղել է եթեր, թե ոչ, մենք չենք կարողանա բողոք ներկայացնել, իսկ լուրերն այն մասին, որ հեռարձակումն ընդհատվել է, ադրբեջանական ֆորումներից են դուրս հոսել»,- ասաց նա PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում: Որոշ հայկական ԶԼՄ-ներ հաղորդագրություն էին հրապարակել, որի համաձայն «Եվրոպական հաղորդման միության (EBU) ժողովում, որը տեղի կունենա դեկտեմբերի 2-3-ին Ժնևում, Հայաստանի ներկայացուցիչները մտադիր են բարձրացնել Ադրբեջանի կողմից «Եվրատեսիլ» միջազգային երգի մրցույթի կանոնների բազմակի խախտման հարցը»: Նոյեմբերի 20-ին «Մանկական Եվրատեսիլ 2010»-ն ավարտվեց Հայաստանի հաղթանակով: Վլադիմիր Արզումանյանի «Մամա» երգը 120 միավոր հավաքեց: «Եվրատեսիլ 2010»մանկական երգի միջազգային մրցույթի հեռարձակումն Ադրբեջանում ընդհատվեց այն բանից հետո, երբ հայտնի դարձավ հաղթողը: Ինչպես հաղորդում է «Երկրամասը», Հայաստանի ներկայացուցիչ Վլադիմիր Արզումանյանի հաղթանակը, որն արմատներով Ղարաբաղից է, հեռարձակման ընդհատման պատճառ դարձավ: Ադրբեջանում երաժշտություն գնահատողներին այդպես էլ չհաջողվեց վայելել ղարաբաղյան հայի ելույթը` որպես «Եվրատեսիլ 2010»-ի հաղթող: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |