ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Անրի Ռենոյին![]() 22 նոյեմբերի 2010 - 21:19 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 22-ին ՀՀ սփյուռքի նախարարՀրանուշՀակոբյաննընդունեց ՀայաստանումՖրանսիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյին: ՀրանուշՀակոբյանը շնորհավորեց նորանշանակ դեսպանին այդ պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` նշելով, որ վաղուց Հայաստանի և Ֆրանսիայի միջև ջերմ հարաբերություններ են ծավալվել, որում իր հսկայական ավանդն ունի Ֆրասիայի հայ համայնքը: Ընդգծելով Ֆրանսիայի պետական քաղաքականության փայլուն վերաբերմունքը Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցում` Հրանուշ Հակոբյանն առաջարկեց դեսպանին այս շրջանակներում կազմակերպել համատեղ այնպիսի միջոցառումներ, որոնք նշանակալի կլինեն թե' հայի և թե' ֆրանսիացու համար: Նախարարն առաջարկեց նաև համատեղ իրականացնել Ֆրանսիայի տարբեր քաղաքների հայ համայնքների պատմությունը գրելու և նրանց մասին ֆիլմաշարեր ստեղծելու աշխատանքները: Գերատեսչությանղեկավարն անդրադարձավֆրանսահայ համայնքի կազմակերպությունների համախմբվածությանը` նշելով, որ այս համայնքներում ձևավորված համախմբման մոդելը կարելի է կիրառել տարբեր երկրների հայ համայնքներում: Հայաստանում նորանշանակ արտակարգ ևլիազոր դեսպան Անրի Ռենոն զարմանքովևհիացմունքովնկատեց այսքան կարճ ժամանակահատվածում նախարարության կատարածահռելի աշխատանքը` հույս հայտնելով հետագա բեղմնավոր աշխատանքի, հաղորդում է ՀՀ սփյուռքի նախարարության մամլո ծառայությունը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |