Դոնեցկում կքննարկեն հայ-ուկրաինական հարաբերություններըPanARMENIAN.Net - Հայաստանի և Ուկրաինայի արտաքին տնտեսական կապերի զարգացումը մինչև 2020-ը և արտաքին տնտեսական գործունեության սուբյեկտների պրակտիկ գործունեության խնդիրները քննարկվելու են դեկտեմբերի 2-ին Դոնեցկում «Հայաստան-Ուկրաինա. Փոխշահավետ համագործակցության հեռանկարներ» թեմայով կլոր սեղանի ընթացքում: Քննարկվելու են նաև Դոնբասում հայ սփյուռքի գործունեության հետազոտությունների արդյունքները: Կլոր սեղանն անցկացվելու է Դոնեցկի ազգային և Երևանի պետական համալսարանների համագործակցությամբ Ուկրաինայում ՀՀ և Հայաստանում Ուկրաինայի դեսպանատների հետ համատեղ Դոնեցկի մարզային պետական վարչության հովանու ներքո, հաղորդում է Analitika.at.ua-ն: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |