Դեկտեմբերին հայերը կարող են համտեսել բելառուսական տարեկանի հաց![]() 23 նոյեմբերի 2010 - 13:32 AMT PanARMENIAN.Net - Բելառուսական ապրանքները Հայաստանում մեծ պահանջարկ են վայելում, PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է «Բելգոսպիշչեպրոմ» սննդի արդյունաբերության բելառուսական պետական կոնցեռնի ներկայացուցիչ Վիկտոր Կրասնյուկը: 2010-ի սեպտեմբերի 30-ից Երևանում գործում է հայ-բելառուսական Ար-Բե առևտրի տունը, որտեղ ներկայացված են շուրջ 5000 անուն բելառուսական արտադրանքներ և կնքվել են 60 պայմանագրեր: Անդրադառնալով առևտրի տան պլաններին` Վիկտոր Կրասնյուկը նշել է, որ դրանք շատ են: «Անցկացվելու են ծառայությունների քանակի ավելացման միջոցառումներ»,- հավելել է նա: Մասնավորապես, ընթացիկ տարվա դեկտեմբերից թխվելու է բելառուսական տարեկանի հաց սառեցված խմորից, ինչպես նաև նախատեսվում է կազմակերպել մսի արտադրամաս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ նոյեմբերի 23-ին Երևաում տեղի է ունեցել «Արմպրոդէքսպո-2010» 10-րդ միջազգային պարենային ցուցահանդեսի բացումը, որը տևելու է մինչև նոյեմբերի 26-ը: Ցուցահանդեսում ներկայացված են 60 ընկերություններ, այդ թվում` հայրենական սննդարդյունաբերության լավագույն նմուշները: Ցուցահադեսի կազմակերպիչներն են ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը, ԱԳՆ-ն, Երևանի քաղաքապետարանը, Հայաստանի Առևտրաարդյունաբերական պալատը, «Ագրոբիզնեսի զարգացման կենտրոն» ՓԲԸ-ն: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |