Արկադի Տեր-Թադևոսյան. Միջադեպը ԼՂՀ ՊԲ-ում տեղի է ունեցել ազգային հողի վրա![]() 23 նոյեմբերի 2010 - 13:43 AMT PanARMENIAN.Net - Բանակը հասարակության մի մասն է, այն, ինչ կատարվում է հասարակության մեջ, կատարվում է նաև բանակում: Պետք չէ ամեն ինչում բանակին մեղադրել: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ղարաբաղյան պատերազմի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս)՝ մեկնաբանելով նոյեմբերի 19-ին տեղի ունեցած միջադեպը Ղարաբաղի ԶՈւ շփման գծում, որի արդյունքում հրազենային կրակոցներից զոհվել են չորս ժամկետային զինծառայողներ: Ըստ նրա, կարևոր է այն, թե ինչպես են զինակոչիկին նախապատրաստում ծառայության: Այդ համատեքստում նա նշել է, որ հարկավոր է զինվորին օգնել քաղաքացիական կենսակերպից անցնել զինվորական առօրյաի: Պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին միջադեպի պատճառների մասին՝ Տեր-Թադևոսյանն ասել է, որ այն կատարվել է ազգային հողի վրա: Ինչպես ասել է Կոմանդոսը, կասկածյալի ազգությունն ու անունը չի հրապարակվում, ելնելով հետաքննության շահերից: Ըստ նրա, նման միջադեպեր նախկինում էլ են կատարվել: Անդրադառնալով ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությանը՝ Արկադի Տեր-Թադևոսյանն ասել է, որ ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը բավականին մեծ է: Նա նշել է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վերջին հայտարարությունները, մասնավորապես, այն, որտեղ նրանք Ստեփանակերտը անվանեցին Խանքենդի, կամ կիրառում են «օկուպացված տարածքներ» տերմինը, կանաչ լույս են տալիս Բաքվին ագրեսիայի դրսևորման համար: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |