Հասարակական կարծիքի հարցման համաձայն, Ռուսաստանը համարվում է Հայաստանի և ԼՂՀ անվտանգության գլխավոր երաշխավորը23 նոյեմբերի 2010 - 13:55 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը հայերի համար ամենակարևոր երկիրն է, հատկապես ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի` Երևան կատարած պետական այցից հետո: «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» (EuFoA)» ՀԿ-ի կողմից հոկտեմբերի 15-18-ը անցկացված հասարակական կարծիքի հարցումի համաձայն, հարցվածների 80 տոկոսը վստահում է Ռուսաստանին: Ֆրանսիային վստահում է 42 տոկոսը: Ռուսաստանը նաև համարվում է Հայաստանի և ԼՂՀ անվտանգության գլխավոր երաշխավորը: Բնակչության 85 տոկոսը կարծում է, որ Ռուսաստանն առանցքային դեր է խաղում ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ: Միաժամանակ, երիտասարդ սերունդն ավելի շատ հակված է ԵՄ կողմը: Ճիշտ է, Եվրամիությունն ավելի քիչ ազդեցություն է վայելում, քան Ռուսաստանը, սակայն այն դիտարկում են որպես կառույց, որը կարող է օգնել Հայաստանում ժողովրդավարության զարգացմանը և քաղաքացիական հասարակության ձևավորմանը:
![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |