«Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ն ստիպված եղավ դադարեցնել պանրի արտադրությունը![]() 23 նոյեմբերի 2010 - 14:22 AMT PanARMENIAN.Net - «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ն արդեն 4 ամիս է պանիր չի արտադրում` կապված կաթի գնի բարձրացման հետ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է ընկերության ղեկավար Տիգրան Վարդանյանը Երևանում նոյեմբերի 23-26-ն ընթացող «Արմպրոդէքսպո-2010» ցուցահանդեսի ժամանակ: «1 լիտր կաթի մթերման գինն այսօր կազմում է 160 դրամ 2009-ի 130 դրամի փոխարեն»,- ասել է նա: Ինչպես հայտնի է, Հայաստանում պանրի գները վերջին ամսում կտրուկ բարձրացել են, սակայն իշխանությունները ոչ մի միջոց չեն ձեռնարկում: Նման իրավիճակ, նրա խոսքերով, ստեղծվել է այն պատճառով, որ ֆերմերների համար շահավետ չի եղել անասուն պահելը և կաթը վաճառելը, որի համար ցածր գին են առաջարկել: Ընկերության ղեկավարը նշել է, որ ընկերությունն աշխատում է վնասով, սակայն, գործադրվելու են բոլոր ջանքերը մինչև տարեվերջ կաթնամթերքի գները չբարձրացնելու համար: Միաժամանակ նա նշել է, որ ընկերությունն իր գործունեությունը կենտրոնացրել է կաթնամթերքի տեսականու արտադրության վրա: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |