STRATFOR. Կովկասում պետք է բուֆերային գոտի ստեղծել Ռուսաստանի դեմ

STRATFOR. Կովկասում պետք է բուֆերային գոտի ստեղծել Ռուսաստանի դեմ

PanARMENIAN.Net - Կովկասում պետք է բուֆերային գոտի ստեղծել Ռուսաստանի դեմ, սակայն սահմանի բացումը ոչ մի օգուտ չի տա Թուրքիային: Այդ մասին հայտարարել է STRATFOR հետազոտական կենտրոնի ղեկավար Ջորջ Ֆրիդմանը: Ըստ նրա, հայ-թուրքական սահմանի բացումը օգտակար կլինի Երևանի համար: «Թուրքիայի համար անտրամաբանական է փչացնել հարաբերությունները հարևան Ադրբեջանի հետ Հայաստանի պատճառով: Թող Հայաստանը մեկուսացման մեջ մնա»,-հայտարարել է նա:

Ինչպես գրում է թուրքական «Սաբահ» թերթը, Ֆրիդմանը նաև վստահ է, որ Թուրքիայի և Հայաստանի միջև բանակցությունների հիմնական թեման պետք է լինի ոչ թե ղարաբաղյան հակամարտությունը, այլ Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայության կրճատման հարցը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---