Երևանում քննարկել են ՀՀ միասնական արտաքին քաղաքականության իրականացման հարցեր

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 23-ին ԱԳՆ-ում անցկացվեց հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին ԱԳ նախարարի տեղակալներ Սերգեյ Մանասարյանն ու Կարինե Ղազինյանը եւ ՀՀ գործադիր իշխանության մարմինների արտաքին կապերի պատասխանատուները:

Խորհրդակցությանն անդրադարձ կատարվեց ՀՀ արտաքին քաղաքական բնագավառի վերջին զարգացումներին, քննարկվեցին Հայաստանի միասնական արտաքին քաղաքականության իրականացմանը, գերատեսչությունների արտաքին կապերի համակարգմանն առնչվող հարցեր, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
---