Հակոբ Հակոբյան. Օրինագծում ուղղումների հետևանքով կտուժի Հայաստանի կանանց 3 տոկոսը

PanARMENIAN.Net - «Օրինագծում շտկումների հետևանքով կտուժի Հայաստանի կանանց 3 տոկոսը»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է սոցիալական հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը:

Նրա խոսքերով, «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրինագծում շտկումները կատարվում են` ելնելով սոցիալական արդարդության սկզբունքներից: «Կանանց միջին աշխատավարձը Հայաստանում 65-70 հազար դրամ է»,-ասել է Հակոբյանը:

Մի խումբ երիտասարդ կանայք` ներկա և ապագա մայրեր, ՀՀ նախագահին նամակ են ուղղել և խնդրել չվավերացնել «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրինագիծը, որով նախատեսվում է նպաստի առավելագույն չափը սահմանել 150 000 դրամ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---